Դեռ չգիտեմ՝ արդյո՞ք ԲՀԿ-ականները կմասնակցեն Հայրենիքի փրկության շարժման այցին Սեւան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Պատգամավորի խոսքով՝ ինքն ավելին դեռ չի կարող ասել:

Նշենք, որ ավելի վաղ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ ապամոնտաժում է Դեմիրճյան փողոցում գտնվող վրանային ճամբարը եւ սկսում է այցերը մարզեր: Առաջին հանդիպումը Սեւան քաղաքում տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 14:00-ին: «Բարգավաճ Հայաստան»-ը, որն ավելի վաղ հայտարարել էր ընտրություններին իր ինքնուրույն մասնակցության մասին, Հայրենիքի փրկության շարժումը պաշտոնապես չի լքել: