Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսի 20-ին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը: Այս մասին նա հայտարարել է ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում:

«Ես 10 տարի ղեկավարել եմ երկիրը, սակայն անկուսակցական եմ: Ես կմասնակցեմ՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը, ամենայն հավանականությամբ, դա կլինի երկու կուսակցություն»,- ասել է նա, սակայն չի նշել, թե որ կուսակցություններն են դաշինք ստեղծելու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: