Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մտափոխվել է. նա չի պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Բժիշկները վստահեցրել են, որ նրա մոտ հակամարմինների մակարդակը բարձր է այն բանից հետո, երբ նա ապաքինվել է կորոնավիրուսից, հաղորդում է AP-ը:

Նախագահը բազմիցս հայտարարել է, որ սպասում է պատվաստման իր հերթին եւ չի ցանկանում, որ դա վերածվի «շոուի»:

Սակայն նա հայտնել է, որ խորհրդակցել է բժիշկների հետ, ովքեր ասել են, որ նման անհրաժեշտություն չկա: