Ավելի քան 1800 բանտարկյալ է փախել նիգերիական բանտից՝ նռնակներով, գնդացիրներով, պայթուցիկներով եւ հրացաններով զինված գրոհայինների հարձակումից հետո, հայտնում է BBC-ն:

Հարձակվողներն օգտագործել են պայթուցիկ, որ պայթեցնեն Օվերի հարավարեւելյան քաղաքի բանտի վարչական մասնաշենքը եւ թափանցեն բանտի բակ: Օվերին գտնվում է Նիգերիայի ամենախոշոր քաղաք Լագոսից մոտ 400 կմ հարավ-արեւելք:

Նիգերիական ուղղիչ ծառայությունը BBC-ի հետ զրույցում հաստատել է, որ երկուշաբթի կատարված հարձակումից հետո փախել են 1844 բանտարկյալներ:

Նիգերիայի ոստիկանությունը բանտի վրա հարձակման մեջ մեղադրել է «Բիաֆրայի արմատական ժողովուրդ» արգելված անջատողական կազմակերպությանը:

France Presse գործակալությունը հայտնել է, որ խումբը հերքում է իր մասնակցությունը:

Նիգերիայի հարավ-արեւելքում հունվարից կատարվել են մի շարք հարձակումներ ոստիկանական տեղամասերի վրա, գողացվել է մեծ քանակությամբ ռազմամթերք, հայտնում է BBC-ն: Այս հարձակումների պատասխանատվությունը խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել: