Դաշնակցությունը լրագրողներին կոչ արեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին հարցնել հենց իրեն: Այս մասին լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի՝ կուսակցությունների դաշինքը գլխավորելու եւ ընտրությունների գնալու մտադրության մասին հայտարարությունը:

Նա կրկնեց, որ ՀՅԴ-ն դեռ որոշում չի կայացրել ընտրություններին մասնակցելու մասին:

«Երբ ԳՄ նիստ հրավիրվի եւ ընտրություններին մասնակցելու մասին որոշում կայացվի, մենք այդ մասին կհայտնենք»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը: