Հայաստանում արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան: Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ այս մասին է վկայում, այդ թվում, նախընտրական քարոզչությունը, որը Փաշինյանն արդեն սկսել է, եւ նոր ԱԷԿ կառուցելու մասին նրա հայտարարությունը:

«Նրան ձեռնտու է ընտրությունները հիմա անցկացնել, քանի դեռ հենարան ունի ի դեմս այն մարդկանց, որոնք ապատիայի մեջ են եւ չեն ցանկանում ընտրությունների գնալ: Հաշվի առնելով այն, որ տարբեր ոլորտներում ճգնաժամը խորանալու է, ապա դա վատ կանդրադառնա իշխանությունների վարկանիշի վրա: Ուստի հիմա նրանց համար ամենահարմար ժամանակն է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա փորձագետը նրա ծրագրային միավորմանը չի հավատում:

«Հիմա նրան միավորում է բացասական կոնսոլիդացիան, այսինքն՝ նրանք դեմ են Փաշինյանին, բայց ոչ հանուն ինչ-որ բանի: Չեմ հավատում, որ կունենա միասնական ստեղծագործական ծրագիր՝ հաշվի առնելով, թե այնտեղ ինչպիսի տարբեր ուժեր են ընդգրկված»,- ամփոփեց Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերի մասին: