Ես վստահ եմ, որ Էրդողանն ու Ալիեւը այս ընտրություններին փող են տալու Փաշինյանին, նա էլ դա բաժանելու է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ոչ մի ընտրություն չպետք է լինի, նա պետք է հեռանա մինչեւ ընտրություն: Եթե այս ընտրությունները սկսվեցին, էլ ավարտ չեն ունենալու եւ Հայաստանի վերջը կգա, որովհետեւ հետընտրական խառնաշփոթ է լինելու: Նույն ԿԸՀ-ն 10 թիվ է հայտարարելու: Դուք միայն տեսնեք, թէե ինչ է լինելու: Եվ Ալիեւը կամ Թուրքիան կարող են զորք մտցնել այստեղ՝ վիճակը կայունացնելու համար: Այստեղ ահավոր, սարսափելի իրադարձություններ են սպասվում»,-ասաց նա:

Անդրադառնալով պատերազմին Բագրատյանն ասաց. «Մեր բնակին չեն թողել կռվել: Այն, որ Ալիեւը Ստեփանմակերտն կարծես արեն իր ձեռքում էր, համաձայնվեց հրադադարին, նա նույնիսկ զրահատեխնիկա չուներ, 1200 միավորից 500-ը հայերը ոչնչացրել էին, հայերը սպանել են 18 հազար ադրբեջանցի»: