Facebook-ը ծախսել է ավելի քան 23 միլիոն դոլար ընկերության գործադիր տնօրեն եւ հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անվտանգությունն ապահովելու համար 2020 թվականի ֆինանսական տարվա ընթացքում, ասվում է ընկերության փաստաթղթերում, հաղորդում է Fox News-տ:

Հիմնականում ծախսերն արվել են այն 25 միլիոն դոլարից, որը Ցուկերբերգը ստացել էր անցած տարի տարատեսակ փոխհատուցումների տեսքով: Facebook-ը ծախսել է ավելի քան 13,4 միլիոն դոլար «Ցուկերբերգի անձնական անվտանգության համար նրա տարբեր առանձնատներում եւ անձնական ուղեւորությունների ժամանակ»:

Ցուկերբերգը նաեւ ստացել է նախահարկային նպաստ 10 միլիոն դոլարի չափով անվտանգության լրացուցիչ սարքավորումներ եւ իր ընտանիքի համար անձնակազմ ապահովելու համար:

Facebook-ում ասում են, որ Ցուկերբերգը գտնվում է «եզակի դիրքում», քանի որ նրա ընկերության նկատմամբ բացասական տրամադրություններն ուղղակի կապ ունեն նրա հետ: