Ընտրություններն անձամբ ինձ համար կեղծ օրակարգ են, դրան լուծում չեն տալու այս ճգնաժամին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլը նորից կարողացավ խաղը փոխել եւ խաղալ նորից սպիտակներով: Ինքը այսօր թելադրում է խաղ, իսկ ընդդիմությունը ցավոք, չկարողացավ միասնական դիմադրել եւ թելադրել սեփական խաղի կանոնները»,-ասաց նա:

Անդրադառնլով ՀՀԿ-ի հնարավոր մասնակցությանն ընտրություններին, Աշոտյանն ասաց, որ այս հարցում դեռ որոշում չկա. «ՀՀԿ-ն չի զբաղվում մի գործով, որի արդյունավետությունը չի տեսնում, նաեւ դրանից է կախված գալիք ընտրություններին մեր մասնակցությունը: Սակայն առանց ՀՀԿ-ի Նիկոլի դեմ պայքարը չի շարունակվելու: Մենք եւս պայքարելու ենք մինչեւ վերջ: ձեըաչափը ամեն իրավիճակում իրենց լուծումները կստանան: Առանց ՀՀԿ-ի Հայաստանի քաղաքական ապագային վերաբերող որոշումներ  չեն կայացվելու: 2018-ից հետո մենք մնացինք այս քաղաքական դաշտի միակ աղը, առանց այդ աղի ոչ մի բան լին լինելու: Ավելի լավ էր մի քիչ էլ երկար համբերել  եւ այս վիժվածքից գցել գահից, քան գնալ մի խաղի, որտեղ նա կարող է վերարտադրվել»,-ասաց նա:

Աշոտյանը նկատեց, որ ընդդիմությունը պարտավոր է լինել միասնական, դա չի նշանակում գնալ ընտրությունների մեկ բեւեռեով. «Դա նշանակում է իրար չկարկոծել, իրար դեմ քաղաքական խարդավանքներ անել, իրար հաշվին Նիկոլի հետ ստվերային պայմանավորվածություններ ձեռք չբերել, պահել իրար ձայները:  Իշխանությունը փորձում է ճեղքեր գտնել ընդդիմության մեջ, անընդհատ բզբզում են, որ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերություններում միասնականությունը համագործակցության դաշտում խաթարեն: Երբեմն հաջողում են: Եկեք ընդունենք, որ ընդդիմությունը այն միասնականությունը չունի, որքան Հայրենիքի փրկության շարժման գործողությունների գագաթնակետում: Ցավոք, Նիկոլին այս փուլում հաջողվում է զուգահեռ քաղաքական օրակարգեր ստեղծել եւ առաջ տանել: Սա Նիկոլի վերարտադրության միակ ճանապարհն է, նա կհաղթի այս ընտրություններում, եթե ընդդիմությունը դա թույլ տա»: