Իրանը վրեժ կլուծի Իսրայելից Նաթանզում տեղի ունեցած միջադեպի համար, գլխավոր մեղավորը Իսրայելն է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել վնասի ծավալների մասին:

Նա նշել է, որ Նաթանզում վնասված օբյեկտները առաջին սերնդի ցենտրիֆուգներ են, վնասի չափը կորոշվի բոլոր ցենտրիֆուգների փորձարմանը համապատասխան:

«Դա առաջին միջուկային ահաբեկչությունն է, որը կարող է հանգեցնել հումանիտար աղետի, քանի որ դա հանցագործություն է մարդկության դեմ: Թել Ավիվի օկուպացիոն ռեժիմի այդ հանցավոր գործողությանը պետք է տարբեր պատասխաններ տրվեն, որոնցից մի քանիսը պետք է փոխանցվեն միջազգային կառույցներին: ԱԳ նախարար Զարիֆը եւ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը համապատասխան միջոցներ են ձեռնարկում, որոնց մասին կհայտարարվի այսօր կամ վաղը: Սակայն Իրանի որոշ գործողությունների մասին չի հայտարարվի»,-հավելել է նա: