Ես չեմ ուզում հաստատել «Իսկանդերի» կիրառվել-չկիրառվելը, որովհետեւ ես նոյեմբերի 6-ից Երևանում էի, իսկ ըստ նրանց՝ այն կիրառվել է նոյեմբերի 7-ին: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ցանկացած հրթիռ ունի անձնագիր։ Ամեն տարի ստուգում է անցնում հրթիռը, գրվում է,  թե ով է անցկացրել այդ ստուգումը, ինչ խնդիրներ ունի հրթիռը։ «Իսկանդերն» ունի մի քանի տեսակի հրթիռ։ Մենք չգիտենք, եթե կրակրել են, որ տարբերակով են կրակել եւ ինչի դեմ են կրակել: Եթե հետևակի դեմ են կրակել, ապա դա օդում բացվում է, մեկը դառնում է 100-200 և ամբողջ հրապարակը փոքր ռումբերի նման պայթում է։ Կարող է ամպ է եղել, դու մի հատ ռումբ ես տեսել, ասում ես՝ 10 % է պայթել, բայց հրթիռ է դա, ձևն է այդպես։ Ո՞նց այդ մարդկանց բացատրեմ, եթե իրենք գեներալի պագոն են կրում, զեկուցում են քաղաքական ղեկավարությանը, որ հրթիռը 10 % է պայթել: Չեն հասկանում, որ դա խփել է բեկորային եւ դա այդպես է ցույց տալիս: Այսինք մի հատը տեսել ես, դրանով ես կողմնորոշվել: Սրանով իրենք իրենց բերանով ասում են, որ իրենք իրենց տեղում չեն: Դուք չեք ուզում ճշմարտությունը լսել: Փաստորեն հրամանատարությունը չի հասկանում, որ հրթիռը խփել է բեկորային, դրա համար զեկուցել են, որ պայթել է 10 տոկոսով»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը հայտարարեց, որ սխալ է համարում, որ «Իսկանդերի» օգտգործման մասին բարձրաձայնվել է. «Գեներալ-գնդապետ ես, դդու գիտես, որ փաստաթուղթ ես ստորագրել դա գնելուց, որ Հայաստանը միայն իր տարածքի հետ կապված խնդրի դեպքում կարող է օգտագործել, դուք դա բարձրաձանում եք, դուք դրանով հանցագործություն եք կատարում»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը հրապարակել է հրթիռի բեկորները, նա արձագանքեց. «Ադրբեջանն ինչ ուզում է, կարող է հրապարակել: Ադրբեջանը հանցագործ է, նա եթե ցույց տա, թե ինչեր է կևրակել, որտեղից է կրակել, լավ չի լինի: Նույն Ռուսաստանի հետ նա ստորագրել է փաստաթուղթ, որ մի շարք զենքեր կան, որ չի կիրառելու իր քաղաքացիական ժողովրդի դեմ»: