Գերիների խնդիրն ամբողջովին տարբերվում է այն սյուժեներից, որը մենք ունեցել ենք 1990-ական թվականներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Այն ժամանակվա գերիները և անհետ կորածները ընկել են կատաղի մարտերի ժամանակ են, որոնք ավարտվել են հաղթանականով։ Այս անգամ գերիները բացարձակ կապ չունեն այն իրավիճակի հետ, որը եղել է այն ժամանակ։ Նոյեմբերի 9-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հանձնել է տարածքները դեռ ողջ և մարտերին մասնակցող զինվորների հետ։ Այդպիսի բան 90-ականներին չի եղել։ Դա հանցագործություն է։ Եռապատիկ հանցագործություն է, որ այդ օրը կազմակերպված կերպով ջոկատներին դուրս չեն բերել»։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ դրանից ամիսներ անց լինելով Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում անօգնական ձևով խոսում էր գերիների մասին․ «Այդ դրվագից հետո չէ, որ տարածվել է սկզբից լուրը գերիների վերադառնալու մասին։ Անգամ դա են ցինիկ ձևով խառնում իրար։ Էլի ուզում են մեղքը դնեն մեկ այլ կողմի վրա»։