ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր՝ ապրիլի 12-ին,  ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին եւ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։ Ինչպես NEWS.am-ին փոխանցեցին, ՊՆ  լրատվական բաժնից,  հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարեւորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին։