Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքի դպրոցում աշակերտներից մեկը կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնում է հետաքննությունների  տեղական բյուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հետաքննության տվյալների համաձայն՝ երկուշաբթի տեղական ժամանակով մոտ ժամը 15:15-ին ոստիկանությունը կրակոցների մասին հաղորդման կապակցությամբ ժամանել է Նոքսվիլ քաղաքի դպրոցներից մեկը: Ենթադրյալ հանցագործը թաքնվել էր զուգարանում եւ կրակ էր բացել, երբ ոստիկանները փորձում էին ներս մտնել:

«Ոստիկաններից մեկը պատասխան կրակ էր բացել,- ասվում է հաղորդագրության մեջ:- Կասկածյալը տեղում մահացել է, պարզվել է, որ նա աշակերտ էր»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակոցների արդյունքում մի մարդ մահացել, մի քանիսը, այդ թվում՝ մի ոստիկան, վիրավորվել են: Նրանց կյանքին ոինչ չի սպառնում: