Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է NEWS.am-ի «Ո՞ւմ էին խանգարում ծառերը. «Սլավմեդ» ԲԿ ղեկավարությունը Երեւանի այգիներից մեկում ծառահատում է նախաձեռնել» վերնագրով հրապարակմանը:

Մարմնի տարածծ հաղորդագրության մեջ ասվում է.

«2021 թվականի մարտի 30-ին NEWS.am  տեղեկատվական կայքում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված տեսանյութի հիման վրա Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում կատարել են տարածքի ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է 24 տարբեր տրամագծի «Այլանթ» տեսակի ծառերի հատված կոճղ։ Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է 1.255.000 ՀՀ դրամ։

Ս.թ. ապրիլի 11-ին shamsyan.com  տեղեկատվական կայքը հրապարակել է տեղեկատվություն վերը նշված տարածքում կրկին կատարված ծառահատումների վերաբերյալ։ Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից տեղանքը կրկին ուսումնասիրվել է, արդյունքում արձանագրվել է 15 տարբեր տրամագծի «Այլանթ» տեսակի ծառերի նոր հատված կոճղ։ Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է 675.000 ՀՀ դրամ։

Համապատասխան նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին՝ հետագա ընթացքն ապահովելու համար»:

Ո՞ւմ էին խանգարում ծառերը. «Սլավմեդ» ԲԿ ղեկավարությունը Երեւանի այգիներից մեկում ծառահատում է նախաձեռնել

2021 թվականի մարտի 30-ին news.am տեղեկատվական կայքում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգում կատարված...

Опубликовано ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB Понедельник, 12 апреля 2021 г.