Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի կողմից նախօրեին տեղի ունեցած վրաերթի մասին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 12-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ երեկոյան ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երեւան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եւ պարզվել է, որ նա  սթափ է եղել։

Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի է ենթարկել չթույլատրվող հատվածում փողոցը հատող քաղաքացուն, որը մահացել է