Թուրք գրող Ահմեդ Ալթանի ազատության եւ ազատ կամարտահայտման իրավունքը խախտվել է, վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

71-ամյա Ալթանը գտնվում էր բանտում 2016 թվականի սեպտեմբերից, նրան ձերբակալել էին 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի հետ կապված հաղորդագրություններ տարածելու համար:

2018 թվականին նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ առանց վաղաժամ ազատման իրավունքի:

Ապա Ալթանին կրկնակի դատել էին եւ ավելի քան 10 տարվա ազատազրկման դատապարտել ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար: