Ամերիկացին ծովափղին սպանելու համար 3 ամսվա ազատազրկման է դատապարտվել: Ինչպես հայտնում է USA Today-ը, Յուտայում բնակվող 30-ամյա Ջորդան Հերբիչը Կալիֆոռնիայի կենտրոնական ափին Սան Սիմեոնի մոտ ատրճանակով կրակել է ծովային կաթնասունի գլխին:

Փաստաբանի խոսքերով՝ Հերբիչը ծովափղի վրա կրակել է այն բանից հետո, երբ նրա հարբած ընկերը, «որպես մի տեսակ գրոտեսկային թեստ», պահանջել է սպանել կենդանուն: Դատախազությունը գրել է, որ սպանությունը «պատահական կամ քմահաճույքով տեղի չի ունեցել», ընկերները դիտավորյալ են արել դա։

Ծովափղերը պաշտպանվում են Ծովային կաթնասունների պաշտպանության մասին օրենքով։

Հերբիչը դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման, իսկ հետո՝ երեք ամսվա տնային կալանքի: Նա ստիպված կլինի 120 ժամ հասարակական աշխատանք կատարել եւ 1000 ԱՄՆ դոլարի տուգանք վճարել: