Այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացած Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ. նրանք փակել են փողոցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կոչ էր արել հավաքվել Ազգային ժողովի մոտ, որտեղ այդ պահին ելույթ է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Գնում ենք ԱԺ։ Հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա ու շարունակի դավաճանությունը», – ֆեյսբուքի իր էջում գրել էր նա:

Այս պահին միայն ոստիկաններն են փողոցում, որեւէ ցուցարար չկա: