ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները արյունոտ փուչիկներ են, որոնք Նիկոլի հեռանալու հետ իրենք էլ տրաքելու են եւ հեռանալու են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը, որի ձեռքին կային կարմիր գույնի փուչիկներ:

Նա անուն առ անուն ընթերցում էր «Իմ քայլի» պատգամավորների անունները՝ կարդալով նրանց կենսագրությունները։

«Նիկոլը երբեմն մեզ վախեցնում է նախկինների վերադարձով։ «Շիշ բռնողը» իրականում ամենակոռումպացված Զարեհ Սարգսյանի զավակն է։ Զարեհ Սարգսյանը երկու զավակ է արտադրել՝ Նաիրին Սարգսյան, որը Հանրային ռադիոյի դուռը կոտրելու արդյունքում այսօր Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է և «Շիշ բռնողը»,-ասաց նա:

Սոնա Աղեկյանի խոսքով՝ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը շատ է սիրում թուրքերին և երազում է Երևանը տեսնել Էրդողանի կառավարության ներքո․ «Հայոց պատմությունը Մարիա Կարապետյան ուսապարկն ավելորդ է համարում»։

Սոնա Աղեկյանը նշեց, որ րոպեներ անց կպայթեցնեն փուչիկները։

«Այս փուչիկների միակ առավելությունն այն է, որ նրանք Սորոսից են ծնվել և շարունակում են իրենց թուրքահպատակ իրենց իշխանությունը , բայց արդեն թալանելով Հայաստանի Հանրապետության բյուժեն»։