Թուրքիայի արտգործանախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Ուկրաինայի ճգնաժամում կողմերից որեւէ մեկին չի աջակցի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք լավ հարաբերություններ ունենք եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Ուկրաինայի հետ: Մենք կողմ ենք խնդրի խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով լուծմանը»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ, ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման արդյունքներով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ կոնֆլիկտը լուծելու համար: