Apple-ից AirPods 3 գարնիտուրը կստանա բոլորովին այլ դիզայն: Նոր սերնդի ականջակալի լուսանկարը հրապարակվել է Weibo չինական սոցցանցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես եւ հայտարարել են ցանցային տեղեկատուները, ականջակալների երրորդ սերունդն արտաքուստ կներկայացնի սովորական դարձած AirPods եւ Pro տարբերակի միջեւ գարնիտուր: Լիցքավորման պատյանն ավելի լայն կլինի, իսկ արտաքուստ գարնիտուրը նման կլինի AirPods Pro-ին առանց սիլիկոնե ներդիրների: Վերջին հանգամանքն ակնարկում է, որ նորույթն, այնուամենայնիվ, չի ստանա ակտիվ ձայնամեկուսացում:

Գարնիտուրի հետ մեկտեղ չինական ինսայդերը հայտարարել է Apple Pencil երրորդ սերնդի ակտիվ ստիլուսը: Դա վկայում է iPad Pro նոր սերնդի պլանշետների շնորհանդեսի մասին առաջիկայում, որում օգտագործվում է էլեկտրոնային գրիչ:

AirPods 3-ի tws-գարնիտուրի ու Apple-ի այլ պրոդուկտների թողարկումն ակնկալվում է ապրիլի 20-ին: