Windows-ի նոր տարբերակի պատուհանները կստանան կլորավուն անկյուններ, հաղորդում է Lenta-ն:

Microsoft-ից օպերացիոն համակարգի հերթական տարբերակի նկարը գաղտնազերծվել է համացանցում: Սքրինշոթերի համաձայն՝ ծրագրերի պատուհանները կստանան նոր դիզայն՝ դրանք կունենան կլորավուն անկյուններ:

Համացանցում նաեւ հայտնվել են լուսանկարներ, որոնցում կարելի է նկատել տարբեր ծրագրերի պատուհաններ, օրինակ, հայտվող երկխոսությունների հաղորդագրություններ: Դրանք նույնպես ունեն կլորավուն անկյուններ: Մասնագետները համարում են, որ նոր դիզայնը կհայտնվի Sun Valley կոդային անվանումով օպերացիոն համակարգի խոշոր թարմացման արդյունքում:

Հաղորդվում է, որ Microsoft համակարգի աշխատակիցը, որը հրապարակել էր սոցցանցում համակարգի սքրինշոթերը, արդեն ջնջել է իր հրապարակումները:

Windows-ի նոր տարբերակը հանրությանը կներկայացվի աշնանը: Բացի փոփոխված դիզայնից, ՕՀ-ում ի հայտ կգա դրայվերները տեղադրելու եւ պահպանելու համար նոր հաջորդականություն: