«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ծանոթ է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի կոչին, բայց մենք դեռ պաշտոնական դիմումներ չենք ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ ցազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենց թիմն այժմ այցելում է երկրի մարզեր: 

«Ինչպես հասկանում եմ, Օնիկ Գասպարյանը դիմել է հանրապետության նախագահին, խորհրդարանական խմբակցություններին, բայց մինչ այժմ մենք ոչ մի պաշտոնական դիմում չենք ստացել: Այն ստանալուն պես հարցը կքննարկվի, եւ մենք կտեղեկացնենք մեր որոշման մասին»,- ասաց Աբովյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ: Մասնավորապես, նա դիմել է Ազգային ժողովին, խորհրդարանական երեք խմբակցությունների ղեկավարներին, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

«Դիմում եմ ձեզ, որպեսզի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ կետով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ ԱԺ քննչական հանձնաժողով ստեղծում նախաձեռնվի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար»,- ասված է հայտարարության մեջ: