Ավստրալիայի փրկարար ծառայությունը հայտնել է, որ դինգո շունը հարձակվել է երկամյա տղայի վրա: Վերջինս ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխի եւ մարմնի վրա կծելուց առաջացած վերքերով, որոնք Ավստրալիայի հանրաճանաչ առողջարանային կղզում դինգոյի հարձակման հետեւանք են, հայտնում է Reuters-ը:

«Երեխան, որը հանգստանում էր իր ընտանիքի հետ, խաղալիս է եղել տնից դուրս, երբ հարեւանները բղավոցներ են լսել: Հաղորդվում է, որ նրանք գնացել են ձայների ուղղությամբ եւ տեսել են, որ դինգոն հարձակվել է երեխայի վրա», - ասվում է RACQ LifeFlight Rescue-ի հայտարարության մեջ:

Տղան՝ մոր ուղեկցությամբ, տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ նրա վիճակը կայուն է: