Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոսին ձերբակալելու կապակցությամբ եւ հայտարարել է Կիեւում Ռուսաստանի դեսպանության ավագ դիվանագետին արտաքսելու մասին: Նշվում է, որ նա երկիրը պետք է լքի 72 ժամվա ընթացքում, սկսած ապրիլի 19-ից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին վտարելու որոշման մասին, որին Սանկտ Պետերբուրգում ԱԴԾ-ն ձերբակալել էր գաղտնի տեղեկատվություն ստանալիս։ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ ուկրաինացի դիվանագետը պետք է երկիրը լքի 72 ժամվա ընթացքում՝ սկսած ապրիլի 19-ից:

Ըստ ԱԴԾ-ի տվյալների՝ Սոսոնյուկին հետաքրքրել են ռուսաստանցիների հաշվառման տվյալները, ավտոմեքենաների հաշվառման համարները, ԱԴԾ-ի բազան եւ քրեական գործերի բազան: Հատուկ ծառայությունները դիվանագետին ձերբակալել են սրճարաններից մեկում, երբ նա ինչ-որ էլեկտրոնային սարք է ստացել: