Թվային տեխնոլոգիաները կդառնան առանցքային չափորոշիչը, որը սահմանում է մրցունակության եւ զարգացման հարցում հաջողությունների մակարդակն աշխարհի բոլոր երկրներում գալիք հետհամավարակային ժամանակաշրջանում: Այդ մասին ասված է կիրակի տարածաշրջանային տնտեսական զարգացման հեռանկարների եւ արդյունքների մասին Բաոյում Ասիական տնտեսական ֆորումի  (ԲԱՏՖ) զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համավարակը ստիպում է մեզ լուրջ զոհողություններ անել, վարակի պատճառով բոլոր երկրներն ու ժողովուրդները ստիպված են վճարել կյանքով եւ առողջությամբ, տնտեսական աճով, ինչպես նաեւ սոցիալական զարգացմամբ: Այդ ֆոնին միջազգային հանրությունն աստիճանաբար հեռվանում է նպատակներից, որոնց անհրաժեշտ է ձգտել կայուն զարգացման համար: Այդպիսի իրավիճակում անհրաժեշտ է օգտագործել հնարավորությունները, որոնք ի հայտ են եկել համավարակից հետո, եւ ապահովել թվային տնտեսության զարգացումը: Բազմաթիվ առաջադեմ ընկերություններ, որոնք ունեն համապատասխան տեխնոլոգիաները, աշխարհագրական առումով տեղակայված են Ասիայում: Խոշորագույն մարտահրավերներից մեկը, որին տարածաշրջանի երկրները պետք է արձագանքեն, թվայնացման ոլորտում տարբերությունների կրճատման անհրաժեշտությունն է»,-նշված է փաստաթղթում:

Զեկույցում նշված է, որ ՄԱԿ-ի զարգացման երկարաժամկետ ռազմավարությունն իրականացնելու համար տարբեր երկրներում կան խոչընդոտների երեք գործոններ՝ վատ էկոլոգիան եւ դրա հետ կապված անցանկալի կլիմայական փոփոխությունները, առողջապահության համակարգի անբավարար զարգացումը, ինչպես նաեւ հետամնաց ենթակառուցվածքը: Զեկույցում ընդգծված է, որ բոլոր այդ մարտահրավերները միջազգային հանրությունը կկարողանան արդյունավետորեն հաղթահարել միայն համատեղ ջանքերով, այդ թվում՝ հեղինակավոր բազմակողմանի ձեւաչափերի շնորհիվ, ինչպիսին է Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Հարավ-Արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, այնպիսի խոշոր ֆինանսական կազմակերպությունն, ինչպես Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը:

Կարեւոր հայեցակարգերից, որոնք կարող են արագացնել այդ գործընթացները, նշված է Եվրասիական տնտեսական միության գաղափարը Եվրոպայի եւ Ասիայի պետությունների պոտենցիալները համադրելու հիման վրա, ինչպես նաեւ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունը: