Հենց նոր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կողմ քվեարկեց, որպեսզի հայ ռազմագերիների հարցը, ինչպես և նախորդիվ ասել էինք, վաղը երեկոյան մտնի օրակարգ և քննարկվի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

«Հարցը քվեարկվեց, որովհետև առարկություն էր ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝ հայտարարելով, որ դա ապակայունացնող նշանակություն կունենա տարածաշրջանի համար։

Հարցի քննարկմանը մասնակցեց 132 պատվիրակ, կողմ քվեարկեց 93-ը, դեմ՝ 21-ը և ձեռնպահ՝ 18-ը։

Այսպիսով, վաղը հարցն անպայման քննարկվելու է»,-գրել է նա:

Սիրելի' հայրենակիցներ, Հենց նոր Երոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կողմ քվեարկեց, որպեսզի հայ...

Опубликовано Mikayel Melkumyan Понедельник, 19 апреля 2021 г.