Եթե դեպի Մարս ճանապարհորդության ժամանակ տիեզերանավի անձնակազմի անդամներից որեւէ մեկը մահանա, ապա ողջ մնացած տիեզերագնացները կարող են ուտել իրենց հանգուցյալ գործընկերներին, գրում է Planet-today-ը՝ վկայակոչելով Popular Science-ը:

Աշխարհի առաջատար տիեզերական գործակալությունները դեռ միայն աշխատում են դեպի Մարս թռիչքների հնարավորության վրա, սակայն հաջորդ տասնամյակում այդպիսի նախագծերը կարող են իրականություն դառնալ: Կարմիր մոլորակը նվաճողները ստիպված կլինեն բազմաթիվ դժվարությունների բախվել, ուստի հնարավոր է, որ ոչ բոլորը վերադառնան Երկիր:

Ենթադրվում է, որ մարդակերությունը կարող է փրկություն դառնալ թիմի համար, որն իսկապես ծայրահեղ իրավիճակում է հայտնվել: NASA-ում այդ մասին պաշտոնապես չեն խոսում, սակայն դժվար չէ ենթադրել, որ նման հարցերը ոչ միայն էնտուզիաստներին են հուզում, այլ նաեւ՝ , դեպի Մարս թռիչքների նախապատրաստությունն իրականացնող գիտնականներին:

«Եթե տիեզերանավը վթարի է ենթարկվում եւ տիեզերագնացները ստիպված են օգնության սպասել երկար ամիսներ կամ նույնիսկ տարիներ, ապա մարդակերությունը կարող է փրկություն դառնալ սննդի խիստ պակասի պայմաններում: Եթե տիեզերագնացներն ուտում են իրենց մահացած գործընկերներին, նրանք կարող են ողջ մնալ՝ի վերջո առաքելությունն ավարտելու համար»,- գրում են տիեզերական ճանապարհորդությունների փորձագետները: