Բեռլինի դատարանը 30-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել անցած ամռանը Գերմանիայի մայրաքաղաքում եւ մերձակայքում տեղի ունեցած մի շարք բռնաբարությունների մեջ, հայտնում է AP-ը:

Դատարանը մեղադրյալին՝ Սերբիայի քաղաքացուն, որի անունը չի հրապարակվում գաղտնիության նկատառումներից ելնելով, դատապարտել է 14 տարվա ազատազրկման: Դատավորները նրան վտանգավոր հանցագործ են համարել:

Դատավարության ընթացքում տղամարդն ընդունել է վեց բռնաբարությունների, մեկ բռնաբարության փորձի, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի փորձ կատարելու մեղադրանքները: Զոհերը 14-27 տարեկան են եղել: