Այսօր՝ ապրիլի 20–ին, Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակաից տարածքում  ծառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանն  Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր, մի քանի ամսվա ծառայող։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Նարեկ Խաչատրյանն ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, եւ ուսումը պետք է շարունակեր ծառայությունից հետո։

Մեզ հետ զրույցում, Նարեկ Խաչատրյանին ճանաչող  թալինցիները պատմեցին, որ նա համեստ ընտանիքից էր, աշխատասեր ու  խելոք երիտասարդ։ Թալինցիները շոկի մեջ են, չեն պատկերացնում, թե ինչը կարող էր նման արարքի պատճառ դառնալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սեւակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում։