Սյունիքի մարզի Մեղրի համայնքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին հայհոյանքներով ու սուլոցներով: Երբ Փաշինյանը դուրս եկավ շենքից, հավաքվածները սկսեցին սուլել եւ բացականչել. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք», «Սիկտիր եղի, Նիկոլ»: Հնչում էին նաեւ սեռական բնույթիր հայհոյանքներ:

Նիկոլ Փաշինյանն արագ նստեց մեքենան ու հեռացավ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Փաշինյանը երեկ գիշերով այցելել էր Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։

Իսկ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով եւ բողոքի ակցիաներով են դիմավորել Ագարակում, Մեղրիում:

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։