Ավանդաբար թեմատիկ միջոցառումները սկսվում են հիշարժան օրվանից մի քանի օր առաջ: Երկրի խոշոր քաղաքների փողոցներում պաստառներ, բիլբորդներ, սիթիլայթեր եւ այլ եւ սոցիալական ուղղվածություն ունեցող այլ տեղեկատվական նյութեր են տեղադրվել Հայոց ցեղասպանության մասին, փոխանցում է AnalitikaUA.net-ը:

Հրապարակման համաձայն՝ տարբեր մարզերում, կախված մարզերից յուրաքանչյուրում տիրող իրավիճակից, միջոցառումներն անցկացվելու են կարանտինի կանոններին համապատասխան:

Ապրիլի 24-ին՝ ժամը 19:00-ին, Ուկրաինայի հայերի միության YouTube-յան ալիքով պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը դասախոսություն կկարդա «Հայոց ցեղասպանությունը. Հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ» թեմայով:

Թեմաների թվում են՝ հայերի միջազգային իրավիճակը եւ դրությունը Օսմանյան կայսրությունում, Առաջին համաշխարհային պատերազմը եւ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը, Հայ բնակչության զանգվածային ոչնչացումը, համաշխարհային հանրության անգործությունը, կոնկրետ էթնիկ, կրոնական եւ ռասայական խմբերի դեմ հանցագործությունների կանխարգելումը եւ կանխումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր տարի անցկացվող միջոցառումների ցանկը կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշ-մոբեր, երթեր, ծառատունկ, 1915 թվականի իրադարձություններին նվիրված փաստագրական եւ թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ է ներառում: