Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել հայ համայնքներին աջակցության երկու առաջարկներին, հայտնում է Zartonk Media-ն:

Առաջարկություններից մեկն ապրիլի 24-ը որպես Հիշատակի օր է ճանաչում՝ ի նշան Հայոց ցեղասպանության հանդիսավոր ճանաչման, իսկ երկրորդն ապրիլը հայոց պատմության ամիս է հռչակում:

«Ես գնահատում մեր հայ ժողովրդի ձայնը եւ կշարունակեմ լուսաբանել նրանց պատմությունը, ձեռքբերումներն ու առաջնահերթությունները»,- իր ֆեյսբուքյան էջին գրել է Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհրդի նախագահ Քեթրին Բարգերը: