Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին ապրիլի 21-ին ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հարցին:

Լրագրողներից մեկը հարց է ուղղել եւ նշել, որ ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Այդ օրվա նախաշեմին ԱՄՆ-ն երկկուսակցական աջակցություն է ուղարկել նախագահին, որում խնդրել է նրան կատարել իր նախընտրական խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հարցին, թե արդյոք Բայդենը կկատարի իր խոստումը, Պսակին պատասխանել է. «Կարծում եմ՝ շաբաթ մենք ավելին կասենք Հիշատակի օրվա մասին»: