ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ հակահեղափոխական զինված խմբավորումների հետ կապված մի խումբ ահաբեկիչների հետ բախումների հետեւանքով Քուրդիստան նահանգի Մարիվան շրջանում երկու ահաբեկիչ է սպանվել, հաղորդում է Mehr-ը:

«Գործողության ընթացքում ոչնչացվել է ահաբեկչական երկու տարր, մի քանիսը վիրավորվել են, իսկ մնացածները կարողացել են դեպքի վայրից փախչել անտառներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Բախումների ընթացքում նաեւ ԻՀՊԿ երկու զինծառայող է զոհվել: