Իսլամի ալժիրցի հայտնի հետազոտողը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել «իսլամը վիրավորելու» համար, հաղորդում է AFP-ը:

Նա մտադիր է բողոքարկել վճիռը եւ շարունակել պայքարը մտքի ազատության համար:

55-ամյա Ջաբելհիրը, ով կոչ է արել մտածել իսլամի հիմնարար տեքստերի ուղղությամբ, դատարանի առջեւ է կանգնել: AFP-ի հետ զրույցում Ջաբելհիրն ասել է, որ զարմացած է դատավճռի խստությունից եւ կբողոքարկի վճռաբեկ դատարանում:

Ալժիրի օրենքը նախատեսում է 3-5 տարվա ազատազրկում կամ տուգանք «ցանկացած անձի համար, ով կվիրավորի Մարգարեին կամ կարատավորի իսլամի դոգմատիկ պատվիրանները, լինի դա նամակ, նկար, հայտարարություն կամ այլ միջոց: