ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է այսօր բանակցություններ վարել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է թուրքական ANKA գործակալությունը:

Դիվանագետներն աշխատում են հեռախոսազրույցի կազմակերպման ուղղությամբ, որն առաջինը կլինի Բայդենի եւ Էրդողանի միջեւ հունվարին առաջինի երդմնակալությունից ի վեր: Ըստ ANKA-ի՝ Բայդենը դեռ դրական պատասխան չի տվել Թուրքիայի խնդրանքին:

Երկու առաջնորդների զրույցը տեղի կունենա Բայդենի՝ապրիլի 24-ի ուղերձում Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախօրեին: