Հանկարծ կանգ չառնեք, շարունակեք այսպես, ամեն օր ավելի շատ պատճառ տվեք մարդկանց, ամեն օր ավելի արդարաձված դարձրեք ամենածայրահեղ քայլերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Երիտասարդական միության վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Առավոտյան «Հայկական ժամանակն» ակնհայտ սաբոտաժի է դիմում։ Միայն իրեն հայտնի կայքին հղում անելով գրում է, որ Ջահերով երթի մասնակիցները ուզում են վաղն առավոտյան շոու սարքել Ծիծեռնակաբերդում։ Մեզ Նիկոլի ու նիկոլականների տեղն են դնում էլի։

Հիմա ԱԻՆ-ը որոշել է հենց այսօր վարժանք անել Օպերայում ու ստանալ եւ տարածել վառվող Օպերայի շենքի պատկերը։

Պատկերն ամբողջանալու համար պակասում է Նիկոլի լայվը, որում ինքը կհայտարարի, որ գերիների հարցը կլուծվի, եթե Ջահերով երթ չլինի։

Հանկարծ կանգ չառնեք, շարունակեք այսպես, ամեն օր ավելի շատ պատճառ տվեք մարդկանց, ամեն օր ավելի արդարաձված դարձրեք ամենածայրահեղ քայլերը։

Ջահերով երթ 2021․ Պայքարը շարունակվում է»,- գրել է նա։