Ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես չեմ չեղարկում ինձ մոտ անհրաժեշտ բժշկին թողնելու պահանջը. ես կորցնում եմ ձեռքերիս եւ ոտքերիս զգայունությունը, եւ ուզում եմ հասկանալ, թե դա ինչ է եւ ինչպես բուժել, սակայն, հաշվի առնելով առաջընթացը եւ բոլորը հանգամանքները, սկսում եմ դուրս գալ հացադուլից»,- ասել է Նավալնին instagram-ում:

Նավալնին հացադուլ էր հայտարարել մարտի 31-ին՝ Վլադիմիրսկի մարզի գաղութում գտնվելու ժամանակ, որտեղ դատարանի որոշմամբ ուղարկվել էր իր պատիժը կրելու: Նա պահանջել էր թույլ տալ, որպեսզի բժիշկը զննի իրեն՝ դա բացատրելով մեջքի եւ ոտքի ցավերով, ինչպես նաեւ բժշկական օգնության բացակայությամբ:

Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկու դատարանը, Դաշնային քրեակատարողական ծառայության միջնորդությամբ, Նավալնու պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի գործով» փոխարինեց 3.5 տարվա ազատազրկմամբ: