Ադրբեջանը Ղազախստանում պատվիրել է AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս գործարանը Ղազախստանում կառուցվել է Ալստոմի հետ համատեղ։ Պատվերն արդեն իրացված է 50%-ով։ Ուրեմն Բաքուն վստահ է. Մեղրու միջոցով կապը Նախիջևանի հետ անխուսափելի է։ Ի՞նչու է վստահ։ Պարզ է կա պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների հետ։ Բա ի՞նչու ՀՀ իշխանություններն այդ մասին հանրությանը տեղյակ չեն պահում։

Հիմա հասկանու՞մ եք ի՞նչու են ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրար հերթ չտալով Սյունիք այցելում։ Հերթական անգամ ժողովրդին սիրաշահելու և խաբելու խնդիր կա»։

Ադրբեջանը Ղազախստանում պատվիրել է AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշ։ Այս գործարանը Ղազախստանում կառուցվել է Ալստոմի հետ...

Опубликовано Hrant Bagratyan Пятница, 23 апреля 2021 г.