Ազատության հրապարակում մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ ավանդական ջահերով երթը։ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից կազմակերպվող ջահերով երթն առաջին անգամ անցկացվել է 1999թ.։

Մինչև երթը մասնակիցներն ավանդաբար Ազատության հրապարակում այրում են Թուրքիայի դրոշը, որից հետո շարժվում են Բաղրամյան պողոտայով, Կիեւյան փողոցով մինչև Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ խոնարհում են այն բոլոր երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Այս տարի երթի կարգախոսն է «Ճանաչում, դատապարտում, հատուցում»:

Ջահերով երթը  կավարտվի Ծիծեռնակաբերդում միասնական աղոթքով։

Այս տարի նույնպես Հայաստանի տարբեր համայնքներում եւս գրեթե միաժամանակ մեկնարել են ավանդական դարձած` ջահերով երթը: