Եթե Անկարայի հետ հարաբերությունները կկառուցվեն Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչեու մերժման հաշվին, ապա մենք դեմ ենք Թուրքիայի հետ այդպիսի հարաբերություններին: Այդ մասին Երեւանի Ազատության հրապարակում ապրիլի 23-ին նախքան ջահերով երթի մեկնարկը հայտարարել է ՀՅԴ Գերագույն խորհրդի անդամ Իշպան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ Դաշնակցությունը կանի ամեն ինչ, որ դա թույլ չտա:

«Եթե Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններ ունենալ, բացել սահմանը՝ մոռացության մատնելով Ցեղասպանության զոհերի հիշատակը, ապա մենք, բնականաբար, դրան դեմ հանդես կգանք եւ կանենք ամեն ինչ այդպիսի ծրագրերի իրագործման դեմ»,-ասել է Սաղաթելյանը: