ՀՅԴ երիտասարդական միության անդամները Երեւանի Ազատության հրապարակում ապրիլի 23-ին նախքան ջահերով երթի մեկնարկն այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները:

Երկու երկրների պետական դրոշներն այրելուց հետո նրանք սկսել են վանկարկել «Պայքար» կարգախոսը:

Այնուհետեւ ՀՅԴ երիտասարդները եւ նրանց միացած քաղաքացիներն ու ընդդիմադիր ուժերը շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ ձեռքերում պահելով երկրների դրոշները, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:

Նրանք վանկարկում են «Միացում, պայքար, հաղթանակ»: