Դաշնակցության երիտթեւի անդամները, նրանց միացած քաղաքացիներն ու ընդդիմադիր ուժերը ջահերով երթից հետո հասան  «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր՝ նվիրված Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության զոհերի հիշատակին:  

Երթի մասնակիցների թվում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Ներկաները ծաղիկներ են խոնարհում անմար կրակի մոտ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դաշնակցության երիտթեւի անդամները ջահերով երթից առաջ «Ազատություն» հրապարկում այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները: