Դաշնակցության երիտթեւի անդամները, նրանց միացած քաղաքացիներն ու ընդդիմադիր ուժերը մասնակցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին:

Նրանք «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի կենտրոնում անմար կրակի մոտ խոնարհեցին երկրների դրոշները, որոնք պաշտոնապես ճանաչել են 1915 թվականի հայերի Ցեղասպանությունը: