Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցում էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Ֆերնանդեսը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Նախատեսվում է, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը նաև շրջայց կկատարի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Նրանց ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: