Իրանը հայտարարել է  ԻՊ-ի ահաբեկիչների՝ երկրներ ներթափանցման փորձերի կանխման մասին: Քերմանշահի սահմանային ծառայության հրամանատար, երկրորդ բրիգադային գեներալ Յահյա Էլահին ասել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները Քերմանշահի շրջանից փորձել են ներթափանցել Իրան, հայտնում է Mehr-ը:

«Նրանք ցանկանում էին ներթափանցել Սոմարի մերձակայքում գտնվող սահմանային կետեր եւ գրոհել դրանք, սակայն մեր սահմանապահները կանխել են այդ փորձերը»,- ասել է նա՝հավելելով, որ միջտարածաշրջանային սպառնալիքների կապակցությամբ մտահոգություններ չկան:

Մատնանշելով Իրաքի՝իրաքյան Քրդստանի եւ Քերմանշահի ընդհանուր սահմանները՝ Էլահին հավելել է, որ սահմանին բազմաթիվ միջադեպեր են տեղի ունենում եւ, իհարկե, պետք է նշել, որ Իրաքում անվտանգության կարգավիճակը ԻՊ-ի ցրված խմբերի ներկայության է հանգեցրել սահմանից այն կողմ: