Այսօր որեւէ մեկնաբանություն չի լինելու, Վեհափառ հայրապետի ուղերձում ամեն ինչ ասված է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Լրագրողները մասնավորապես, հարցրեցին, թե ինչու կաթողիկոսը պետական այրերի հետ չի եկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նաեւ հարցին, թե շարունակո՞ւմ է արդյոք պահանջել վարչապետի հրաժարականը: Այս հարցերը մնացին անպատասխան: