Թուրքը մեր թշնամին է, երբեք մեր բարեկամը չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Այն մարդիկ, որոնք կոչ են անում բարեկամանալ թուրքերի հետ, ինչո՞վ են տարբերվում թուրքերից: Նրանք երբեք չեն կարող մեզ բարեկամ լինել, մենք դեռ վրեժ ունենք լուծելու եւ կարծում եմ՝ մենք մեր երեխեքին էլ այդ ոգով դաստիրակալե: Ովքեր բարեկամության կոչեր են անում, կարող են գնալ Ստամբուլում էլ ապրել»,-ասաց նա:

Անդրադառնալով սպասվող ընտրություններին, Մասիսի քաղաքապետն ասաց. «Դեռ շուտ է դրա մասին խոսել, դեռ ժամանակը չի»: